Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ՀՀ որոշումներ

Բժշկական էթիկայի կանոնակարգ (Կոդեքս)

Բժշկի հիմնական պարտավորությունները

Բժիշկը պարտավոր է.

 

  • Մշտապես ներկայացնել իր մասնագիտական անկախ տեսակետները և պահպանել մասնագիտական վարվելակերպի բարձրագույն նորմերը։

  • Հարգել բուժումն ընդունելու կամ մերժելու պացիենտի իրազեկված լինելու իրավունքը։

  • Թույլ չտալ, որ իր մասնագիտական դիրքորոշումը կրի անձնական շահի կամ անարդար խտրականության ազդեցությունը։

  • Հակված լինել տրամադրելու մասնագիտական և բարոյական առումով ամբողջապես անկախ ու համարժեք բուժական ծառայություններ` պահպանելով մարդու հանդեպ հարգանքը և հոգատարությունը։

  • Լինել ազնիվ պացիենտների և գործընկերների հետ և ներկայացնել համապատասխան մարմիններին այն բժիշկների մասին, ովքեր գործում են էթիկայի և իրավասության սահմաններից դուրս կամ զբաղված են խաբեությամբ և խարդախությամբ։

  • Չունենալ որևէ ֆինանսական շահ կամ այլ դրդապատճառ պացիենտին ուղեգրելիս կամ հատուկ բուժում նշանակելիս։

  • Հարգել պացիենտների, գործընկերների և առողջապահության այլ ոլորտների մասնագետների իրավունքներն ու նախասիրությունները։

 

Ընդունել իր կարևոր դերը հանրությանը կրթելու գործում, սակայն զգուշանալ հայտնագործությունները, նոր տեխնոլոգիաները և բուժման նոր մեթոդները ոչ մասնագիտական ուղիներով լսարանին հասցնելուց։

 

  • Պաշտոնապես հաստատել միայն այն, ինչն անձամբ է ստուգել։

  • Ձգտել լավագույնս օգտագործել առողջապահական միջոցները` ի շահ պացիենտների և նրանց ընտանիքների։

  • Համարժեք ուշադրություն և խնամք ցուցաբերել այն դեպքերում, երբ պացիենտը տառապում է որևէ հոգեկան կամ ֆիզիկական հիվանդությամբ։

  • Հարգել տեղական և ազգային էթիկայի նորմերը։

 

 

ՊԱՑԻԵՆՏՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Մշտապես հիշել մարդու կյանքի նկատմամբ պարտադիր հարգանքի մասին։

  • Բժշկական օգնություն տրամադրելիս առաջնորդվել հիվանդի առավելագույն շահերով։

  • Պահպանել իր պացիենտի հանդեպ լիարժեք օրինապահությունը և գիտական ռեսուրսների մատչելիությունը։ Եթե հետազոտությունը կամ բուժումը վեր է իր հնարավորություններից, նա պետք է խորհրդակցի կամ ուղեգրի պացիենտին համապատասխան հնարավորություններ ունեցող այլ բժշկի մոտ։

  • Հարգել պացիենտի գաղտնապահության իրավունքը։ Էթիկայի սահմաններում բացահայտել պացիենտի վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը իր իսկ համաձայնությամբ կամ երբ առկա է պացիենտի և ուրիշների բուժմանը սպառնացող իրական վտանգ, և այդ բուժումը կարող է իրականացվել միայն գաղտնապահության սկզբունքների խախտմամբ։

  • Տրամադրել անհետաձգելի օգնություն որպես մարդասիրական պարտավորություն, մինչև հավաստիանալը, որ մեկ ուրիշը ցանկանում է և կարող է տվյալ օգնությունը ցուցաբերել։

  • Որպես երրորդ կողմ հանդես գալու դեպքում համոզվել, որ պացիենտը լիարժեքորեն տեղեկացված է տվյալ իրավիճակի վերաբերյալ։

  • Չմտնել սեռական, բռնի կամ չարաշահող հարաբերությունների մեջ իր պացիենտների հետ։

 

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


ԲԺԻՇԿԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է

  • Գործընկերներին վերաբերվել այնպես, ինչպես կցանկանար, որ նրանք վերաբերվեին իրեն։

  • Չխաթարել իր գործընկերների հարաբերությունները պացիենտի հետ վերջինիս գրավելու նպատակով։

  • Ըստ բժշկական անհրաժեշտության` հաղորդակցվել հիվանդի բուժման մեջ ներգրավված այլ գործընկերների հետ` այդ ընթացքում հարգելով պացիենտի տվյալների գաղտնապահությունը և սահմանափակվելով միայն անհրաժեշտ տեղեկատվությամբ։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ